Հասարակություն 

Արտակարգ դեպք՝ Շիրակում. ինչո՞ւ են 2–րդ դասարանի աշակերտուհիներն ընկել պատուհանից

Շիրակի մարզի Արևիկ գյուղի միջնակարգ դպրոցում  նոյեմբերի 27–ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ դպրոցի երկրորդ դասարանի երկու աշակերտուհիներ դպրոցից դուրս են ցատկել։

NEWS.am–ին ոստիկանությունից հայտնեցին, որ նոյեմբերի 27–ին ժամը 19։15–ին Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կոտրվածքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 2011 թ. ծնված Արևիկ գյուղի մի երեխա։

NEWS.am–ի տեղեկություններով՝  երկրորդ դասարանի դասղեկը դասասենյակի բանալին տվել է աշակերտներին, որպեսզի ծաղիկները ջրեն, մաքրություն անեն։ Երեխաները դասարանի դուռը փակել են և չեն կարողացել դուրս գալ, ինչից հետո որոշել են պատուհանից դուրս ցատկել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից