Քաղաքական 

Դուք ով եք, որ նման բան որոշեք. Էդմոն Մարուքյանը՝ Սասնա ծռերին

Այն ուժերը, որոնք տեսնում են, որ կարող են հայտնվել լուսանցքում, սկսել են հայտարարել, որ այս խորհրդարանը 1,5-2 տարվա կյանք ունի: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Արտաշատում հայտարարեց ԼՀԿ առաջին համար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով խորհրդարանին կարճ կյանք կանխատեսող ուժերի մասին:

Նշենք, որ խորհրդարանին 1,5-2 տարվա կյանք կանխատեսում է «Սասնա ծռեր» կուսակցությունը:

«Դուք ով եք, որ նման բան որոշեք, դուք ով եք, որ նման բան ասեք: Ժողովուրդն է որոշելու, գոյություն ունի Սահմանադրություն: Հայաստանը դարձնում ենք լիիրավ ժողովրդավարական երկիր՝ խարսխած իրավունքի գերակայության վրա: Հիմա ինչ-որ մեկը բան է ասում, որը կապ չունի Սահմանադրության հետ: Հեղափոխությունը, որ Հայաստանում եղավ, Սահմանադրության որևէ նորմ չի խախտել, ամեն ինչ պահպանվել է: ԵԽ-ում ասում էին, որ մենք արել ենք Սահմանադրական հեղափոխություն: Հիմա ինչ-որ մարդիկ խոսում են խորհրդարանի անցումային լինելու մասին՝ սրանով ազդելով նաև քաղաքացիների գիտակցության վրա: Չկա նման բան, քաղաքացիները պետք է իմանան, որ ընտրում են 5 տարվա խորհրդարան: Սրանք պատմական ընտրություններ են»:

Նույն շարքից