ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքերին ցուցաբերած գործուն մասնակցության և բարեգործական անխոնջ գործունեության համար Գերմանիայի Կարմիր խաչի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոհաննես Ռիխերտը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:
Նախագահի մեկ որոշումներով կատարվել են նաև հետևյալ պարգևատրությունները.
Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաս-տանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 25-րդ հոդվածը.
1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքերին ցուցաբերած գործուն մասնակցության և բարեգործական անխոնջ գործունեության համար Երախտագիտության մեդալով պարգևատրել՝
Զիգֆրիդ ՀԵԹՄԱՆՇՊԵՐԳԵՐԻՆ
Գերմանիայի Կարմիր խաչի ներկայացուցիչ
Կառլ-Հայնց ՇԱՅԴԵԻՆ
Գերմանիայի Կարմիր խաչի ներկայացուցիչ: