Իրավական Հասարակություն 

Ճիշտ կլիներ, եթե գլխավոր դատախազը հենց սկզբից ներգրավված լիներ. Քոչարյանի փաստաբան

analitik.am

Ճիշտ կլիներ, եթե գլխավոր դատախազը կամ առաջին տեղակալը ներգրավված լինեին հենց առաջին օրվանից, տարօրինակ է, որ նոր են սկսել ներկայանալ, որովհետև ակնհայտ է, որ գործը բավականին բարդ գործ է և նույնիսկ Հոկտեմբերի 27-ի գործով գլխավոր դատախազը ներկա չի եղել: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը՝ խոսելով երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցի քննությանը գլխավոր դատախազի ներկայության մասին և իր տարակուսանքը հայտնելով այս մասով:

Հիշեցնենք, որ Վերաքննիչում շարունակվում է Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, թե անհրաժեշտություն կա, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը քննության այս փուլում գտնվի կալանքի տակ:

Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց երեկ, սակայն հետաձգվեց մինչև այսօր ժամը 12:00-ն, քանի որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով դատավորի ինքնաբացարկը: Հարցի քննությունը երեկ չէր ավարտվել և շարունակվում է այսօր:

Նույն շարքից