Բարի օր Իրավական Հասարակություն 

Մեր ձեռքերը երկար են և մենք ամեն ինչ տեսնում ենք. Վանեցյանը զգուշացնում է

analitik.am

Կան մարդիկ, խմբեր, որոնք փորձում են իրականացնել նախապատրաստական աշխատանքներ ընտրակաշառք բաժանելու ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ իր ղեկավարած գերատեսչությունը լիազարությունների շրջանակներում անելու է ամեն ինչ աննախադեպ ընտրություններ ունենալու համար:

Վանեցյանը նշեց, որ իր խոսքերը վերաբերում են ոչ թե կուսակցությունների կենտրոնական գրասենյակներից տրվող հանձնարարականներին, այլ արջի ծառայություններ մատուցող տարբեր խմբերի. «Կոչ եմ անում չգնալ նման արկածախնդրության, մեր ձեռքերը երկար են և մենք ամեն ինչ տեսնում ենք»:

Ինչ վերաբերում է թաղային հեղինակություններին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ այդ հասկացությունն արդեն իսկ պետք է դուրս եկած լինի լեքսիկոնից. «Թաղային հեղիանկություններ չկան, մարդը մարդ է»:

Հարցին, թե ում համար են աշխատում վերոնշյալ մարդիկ, ում գործունեությունն ուշադրության կենտրոնում է, Վանեցյանը ասաց, որ օրինակ ռեյտինգային թեկնածուի, ում ընկերները փորձում են ինչ-որ գումարով օգնել. «Հստակ թիվ չկա: Եթե լինի խոստում և պայմանավորվածություն, անմիջապես այդ մարդիկ կենթարկվեն պատասխանատվության, և բոլորը կիմանան այդ մասին: Այդ առումով ոստիկաննությունն ավելի առաջնային գծում է, իսկ մեր ոստիկանությունն ունի բավարար ուժ իր առջև դրված խնդիրները լուծելու համար»:

 

Նույն շարքից