Հասարակություն 

Ունենք վիրավորանքի, այլատյացության աճ. ՄԻՊ-ը՝ քարոզարշավի մասին

Ունենք վիրավորանքի, այլատյացության աճ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ խոսելով քարոզարշավի առաջին երեք օրերի ընթացքում իրականացված դիտարկման արդյունքների մասին:

Թաթոյանը նշել է, որ այլակարծության նկատմամբ վիրավորանք, անհադուրժողականություն տարածվում է հիմնականում կեղծ օգտատերերի կողմից, իսկ այդ ինստիտուտն ավելի է զարգանում. «Ես սա համարում եմ մտահոգիչ և կարծում եմ՝ դա ազդում է խոսքի ազատության վրա»:

ՄԻՊ-ը հայտնել է, որ խախտումների մասով հայտարարություն կլինի դրանք ամփոփելուց հետո. «Մենք այս պահին ամփոփում ենք նախընտրական քարոզարշավի 3 օրերը և արդեն իսկ արձանագրել ենք խախտումներ»:

Նույն շարքից