Հասարակություն 

Հայրիկս ընկերոջը խնդրեց, որ ուսմանս վարձը վճարի. Փաշինյանը՝ իր բարդ կյանքի մասին

Իմ վարչապետ լինելը ես սիմվոլիկ է համարում, հույս ունեմ, որ սա բոլորի մոտ ընկալում կստեղծի, որ Հայաստանը հնարավորությունների երկիր է: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Բերդում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Իմ քայլը» դաշինքի առաջին համարը նշեց, թե իր օրինակը թող բոլորի համար օրինակ լինի այն բանի, որ Հայաստանում հնարավոր է սկսել զրոյից և հասնել ինչ-որ բանի: Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ինքը դուրս է եկել սովորական ընտանիքից, 1991 թվականին 16 տարեկանում խնդիրներով ընդունվել է ԵՊՀ, ընտանիքը չի կարողացել ուսման վարձը մուծի. «Երկիրը գտնվում էր ծանր վիճակում: Հայրս գնաց իր ընկերներից մեկին խնդրեց, որ իմ ուսման մեկ կիսամյակի վարձը վճարի: Դրանից հետո ես սովորել եմ գերազանց, միայն 5-եր եմ ստացել, որ ուսման վարձից ազատվեմ, այն ժամանակ այդպիսի կարգավորում կար: Հիմա էլ եմ ասում, մեր կառավարության շրջանում ոչ մի գերազանցիկ ուսանող դուրս չի մնալու համալսարանից: Դա մեր կառավարության պարտավորությունն է»:

Փաշինյանը նշեց, որ գերազանցիկ սովորելու արդյունքում 2 սեմեստր հետո սկսել է թոշակ ստանալ. «Ես չեմ ամաչի ասել: Այն ժամանակ շատ շատերն ունեին շորի, կոշիկի պրոբլեմ, բարդ է եղել, բոլորի համար է բարդ եղել: Ես երկրորդ կուրսից սկսել եմ աշխատել իմ մասնագիտությամբ: Եղել է, որ 6-7 ամիս աշխատել եմ ու աշխատավարձ չեմ ստացել, որովհետև այդ հիմնարկը ծանր վիճակում է եղել: Բայց ես որոշել է, որ պետք է աշխատեմ, որովհետև սիրում եմ գործս»:

Նույն շարքից