Հասարակություն 

Մահացել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ նախագահականի ֆոտոթղթակից Մարտին Շահբազյանը

Մահացել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ նախագահականի ֆոտոթղթակից Մարտին Շահբազյանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը։

Մարտին Շահբազյանը ծնվել է 1940թ. հունիսի 25-ին, Երևանում: 1958թ. ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո, որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ: 1966թ-ից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում: 1974-76թթ աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից: 1976-2001թթ աշխատել է «Արմենպրես» գործակալությունում: 2001-10թթ եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցը: Երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ: 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը «Ռոյթերս» գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում:

Նույն շարքից