Իրավական Հասարակություն 

Ոստիկանները կեղծ փաստաթղթերով ՀՀ սահմանն ապօրինի հատած օտարերկրացու են հայտնաբերել /տեսանյութ/

analitik.am

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և ահաբեկչության հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի Նիբու Հեվենը հոկտեմբերի 7-ին, Միկե Նջիբու Մուելա տվյալներով, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կեղծ անձնագրով, «Զվարթնոց» օդանավակայանով ապօրինի մուտք է գործել Հայաստան:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ նա Հայաստանում նշված անձնագիրը ոչնչացրել էր, ապա իր ծննդյան վկայականով դիմել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգարցիոն ծառայություն ու ստացել ապաստան հայցողի վկայական:

Նոյեմբերի 12-ին, ստացված տեղկություններն իրացնելով, իրավապահները Նիբու Հեվենին բերման ենթարկեցին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն:

Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից