Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետականը խորհրդարանում կլինի բոքսի տանձիկ. Էդմոն Մարուքյան

analitik.am

Հանրապետականը միշտ սովոր է եղել գրպանային ընդդիմություն ունենալուն, իր արշինով է չափում բոլորին, նրանք չեն հասկանում, որ սա նոր Հայաստանն է և նոր ուժեր պետք է լինեն խորհրդարանում: Էջմիածինում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Լուսավոր Հայաստան կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ի այն հայտարարություններին, թե իրենք են միակ իրական ընդդիմությունը, իսկ մնացածը կարող են լինել միայն գրպանային ընդդիմություն:

Մարուքյանի խոսքերով, նոր խորհրդարանում չի կարող լինել գրպանային ընդդիմություն, իսկ Հանրապետականը, եթե հայտնվի ԱԺ-ում, կարող է ծառայել որպես բոքսի տանձիկ գործող իշխանության համար. «Գործող իշխանությունը կարող է ամեն առիթով քաղաքական իմաստով բոքսել նրանց: Նրանք չեն կարող  հակակշիռ լինել: Մեր քաղաքացիները պետք է բոքսի տանձիկ չունենան խորհրդարանում: Պետք է ունենան իրական ընդդիմադիր ուժ, որը կարող է հակակշռել իշխանություններին»:

Մարուքյանը հայտնեց, որ ԵԼՔ-ի գոյության ժամանակ ներսում բանավեճեր են եղել տարբեր հարցերի շուրջ, իսկ հիմա այդ բանավեճերը կլինեն արդեն ընդդիմություն-իշխանություն ձևաչափով և ԼՀԿ-ն կդառնա իրական ընդդիմություն:

Մարուքյանի խոսքերով, ՀՀԿ-ն հիմա իր հայտարարություններով ավելի շատ է քաղաքացիներին լարում իր դեմ, իսկ իրենք ընտրություններին գնում են պատրաստված կադրերով:

Նույն շարքից