Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

«Կենտրոն»-ով կետ առ կետ կասենք, թե ով ա, ումն ա, ինչ ա. Գագիկ Ծառուկյանը զգուշացնում է

analitik.am

Ես իմ թիմին զգուշացրել եմ, որևիցե մեկն իրավունք չունի մյուս քաղաքական ուժերին վիրավորելու, ժողովրդից նեղվելու իրավունք չունի, ժողովրդի ցավը տանեմ, դուք եք ապրելու, ձեր երեխաները, ում հավատում եք, ում վստահում եք, նրան էլ ձայն տվեք:  Այսօր՝ նոյեմբերի 28-ին Իջևանում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքն ու իր երեխաներն էլ են միշտ Հայաստանում ապրելու և ինքը չի նեղանալու, եթե քիչ տոկոսներ ստանա, բոլորից շնորհակալ է, արել է, անում է ու անելու է:

«Մենք քիչ ենք, 2 միլիոն, մեծ կոլեկտիվ է: Միայն հարկավոր է չար, նախանձ չլինել, կամեցող լինել, բարի լինել, հավատացող: Նախանձ մարդը գիշերը հանգիստ չի քնում, հավատացեք ինձ, նախանձ մարդը չի կարող հաջողություն ունենալ, մարդ պետք է կամեցող լինի: Իսկ օրենք գրողները, այս կամ այն ոլորտ ղեկավարողները պետք է գիտակցեն՝ կարող են դա անել, թե՝ ոչ: Մարդիկ սպասում են նրանցից արդյունք: Կարևոր է, որ ոլորտի պատասխանատուն արդար լինի, ուշադիր լինի, պատասխանատու լինի: Պատասխանատվությունը վայելք չէ, չարչարանք է»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

Ծառուկյանի խոսքերով, այսօր իրավիճակը ծանր է, սական դրանից դուրս գալու հնարավորություն կա, դրա համար պետք է քայլերը մտածված անել, հաշվարկով գործել. «Ես դատարկ խոսքեր չեմ ասում: Բոլոր հարցերում օգնել եմ բոլորին, սակայն միայն բարեգործությամբ երկիր չես կառուցի: Պետք է մարդուն հնարավորություն տաս աշխատելու համար: Մարդկանց դեմքի ժպիտը պետք է պահպանենք: Լավ է լինելու»:

ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ իրենք որևէ մեկին չեն վիրավորում, ցեխ չեն շպրտում մյուսների վրա. «Բայց եթե որևիցե մեկդ փորձեց մեզ ասել, իրա եղածը, անցածը, ինչ կա «Կենտրոն» ՀԸ-ով ու հանրության մեջ կետ առ կետ կասենք՝ ով ա, ումն ա, ինչ ա, ինչի շնորիվ ա, ինչի համար է անում ու իր նպատակը որն է: Թող ամեն մեկն իր ծրագրերի մասին խոսի»:

Նույն շարքից