Հասարակություն 

Ցմահ դատապարտյալները հաջողությամբ հանձնեցին կիսամյակային քննությունները

analitik.am

Նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկեց բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռավար ուսուցմամբ սովորող դատապարտյալների կիսամյակային քննական շրջանը:

Գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի առաջին կուրսի երկրորդ կիսամյակային քննությունները հաջողությամբ հանձնեցին ցմահ ազատազրկման դատապարտված Զ. Զ.-ն և «Ուրարտու» համալսարանի ընդհանուր հոգեբանության ֆակուլտետի ուսանող Ա. Մ.-ն:

Քննական հանձնաժողովի նախագահն էր հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Սեդրակյանը: Պրոֆեսոր Ս. Սեդրակյանը հանդիպեց նաև «Արմավիր» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Ա. Ա.-ին՝ քննարկելու նրա ատենախոսության թեմայի մշակման ընթացքը, և ապահովեց անհրաժեշտ խորհրդատվություն վերջինիս գիտական աշխատանքի վերաբերյալ:

Նույն շարքից