Հասարակություն 

Իջևանում հանում էին Գագիկ Ծառուկյանի շորերը

analitik.am

Հայաստանում քարոզարշավը նոր թափ է հավաքում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը Հայաստանի բոլոր մարզերում անցկացնում են իրենց քարոզարշավը՝ փորձելով քաղաքացիներին համոզել, որ հենց իրենք են ամենաարժանին խորհրդարանում հայտնվելու համար:

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԲՀԿ-ն իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քարոզարշավ է անցկացնում Տավուշի մարզում: Ինչպես գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ, այնպես  էլ այսօր ու այստեղ, Ծառուկյանի ելույթից հետո նրան մոտեցան տարբեր քաղաքացիներ, սկսեցին նրա ականջին ինչ-որ բան շշնջալ: Նախորդ ընտրությունների ժամանակ Ծառուկյանին ոչ մեկ անգամ են մեղադրել ընտրությունների ժամանակ տարբեր խոստումներ տալու մեջ: Այս տարի, նա դեռ նման միջադեպերով աչքի չի ընկել: Ամեն դեպքում, Իջևանում քիչ էր մնում նրա հագուստը վրայից հանեին՝ ինչ-որ բան խնդրելով, ինչին ԲՀԿ առաջնորդն ամեն կերպ դիմադրում էր:

Այս տարի, Ծառուկյանի փոխարեն խոստում տալով աչքի ընկավ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ գորգ խոսք տալով մի քաղաքացու: Ավելի ուշ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ չեղյալ է համարում խոստումը և նման բան պետք է չաներ:

Նույն շարքից