Քաղաքականություն 

Մեր երկրում ամեն ինչ հակառակն են արել․ Արամ Սարգսյան

analitik.am

Մենք կողմնակից ենք մարդու կյանքի ամբողջական ապահովագրությանը։ Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Մարալիկում քարոզարշավի շրջանակներում հայտարարեց «Մենք» դաշինքի ցուցակում ընդգրկված Արամ Սարգսյանը՝ նշելով, որ դա միանշանակ հնարավոր է և ավելի շահավետ․ «Մենք կողմնակից ենք մարդու կյանքի ամբողջական ապահովագրությանը՝ այսինքն մարդու առողջության ապահովագրությանը, այնպես ինչպես արվում է բոլոր զարգացած երկրներում»։

Սարգսյանի խոսքերով, այլ երկրներում մարդու կյանքը, նրա առողջությունն ամբողջությամբ ապահովագրված է․ «Երբ մարդը հիվանդանում է կամ ինչ-որ տեղ ուշագնաց է լինում, իրեն տանում են ցանկացած հիվանդանոց և այնտեղ որևէ մեկն իրեն չի հարցնում գումար ունի, թե չունի, բուժում են, հետո համապատասխան ապահովագրական ընկերություններից կամ սոցապ ծառայություններից ստանում են այդ գումարը»։

Նա նաև նշեց, որ մեր երկրում ապահովագրում են մեքենաները, այնինչ պետք է առաջնային ապահավոգրվեր մարդու առողջությունը․ «Մեր երկրում, նախկին իշխանության ժամանակ և ընդհանրապես ամեն ինչ արել են հակառակը։ Ո՞րն է ավելի կարևոր՝ մեքենայի ապահովագրությունը, որ վթարից հետո մեքենան տանեն սարքեն, թե մարդու կյանքի ապահովագրությունը։ Այսօր ապահովագրական ընկերությունները խնդրում են ձեզ, որ ձեր մեքենան տանեք իրենց մոտ ապահովագրեք, իսկ առողջապահական ապահովագրությունների համար այդպես չեն պնդում։ Եթե պետությունն առաջնային սահմաներ առողջության ապահովագրումը, դուք այդքան գումար ինչքան գումար վճարում եք մեքենայի համար կվճարեիք ձեր առողջության համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ նույնիսկ դրա կեսի չափը բավարար էր, որ Հայաստանում առողջապահական խնդիրները ցանկացած մարդու համար իրականացներ ապահովագրական ընկերությունը»։

Նույն շարքից