Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Կերչի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Կերչի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը: Վերջինիս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Պուտինի խոսքերով, տեղի ունեցածը սադրանք է ուկրաինական իշխանությունների, հնարավոր է՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից. «Պորոշենկոն ցածր վարկանիշ ունի ընտրություններից առաջ, նրան անհրաժեշտ է խոչընդոտներ ստեղծել ընդդիմադիր մրցակիցների համար»:

«Սև ծովում տեղի ունեցածում կան նախապես պլանավորած սադրանքի հետքեր, այն առիթ է երկրում ռազմական դրություն մտցնելու համար: Նույնիսկ Ռուսաստանին Ղրիմի միանալուց և Դոնբասի հակամարտությունից հետո Ուկրաինայում ռազմական դրություն չէր մտցվել: Իսկ հիմա՝ այս փոքր միջադեպից հետո մտցրեցին»,-հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ ռուս սահմանապահներն իրենց աշխատանքն են կատարել:

Նույն շարքից