Քաղաքականություն Ֆեյսբուք 

Նիկոլ Փաշինյանի հայտարարած աշխատավարձերի բարձրացումն իրականում Միֆ է. Արփինե Հովհաննիսյան

analitik.am

Ինչպես այսօր ավելի վաղ ներկայացրեցի, (դիտել լայվը!!!!) վարչապետի հայտարարած աշխատավարձերի բարձրացումն իրականում ՄԻՖ է, որից հնարավոր է շահեն բացառապես բարձր աշխատավարձեր ստացողները: Ինչու եմ ասում հնարավոր է, որովհետև նախ՝ մի քանի օր առաջ վարչապետն ասաց, որ եկամտահարկի իջեցումից բարձրանալու են աշխատավարձերը, իսկ երեկ էլ, ինքն իրեն հակասելով, Վանաձորում հայտարարեց, որ այդ նույն բարեփոխման արդյունքում գործատուների հարկային բեռը կնվազի: Իհարկե լավ է, որ օրեր անց Փաշինյանը թե՛ իր և թե՛ հասարկության համար բացահայտեց այդ փոփոխության իրական էությունը: Իբր անապահովների հարցը լուծել էր, հիմա էլ խրախուսում է բարձր աշխատավարձը: Լավ, ասենք, հնարավո՞ր չէ, վարչապետի մակարդակով մի հարցի վերաբերյալ իրար հակասող տեղեկատվություն չհրապարակել:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյան

Նույն շարքից