Հասարակություն 

Արմեն Աշոտյանը դիմում է ՀՀ ոստիկանությանը

analitik.am

Ես պահանջում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, որպեսզի այս տեսանյութի մեջ գտնվող անձի հայտարարությունն ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկեն օրենքով սահմանված բոլոր միջոցառումները՝ հայտնաբերելու նրան և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու:

Միևնույն ժամանակ, հայտնում եմ իմ պատրաստակամությունն աջակցելու քննությանը և դիմելու դատարան՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ զրպարտության միջոցով իմ պատվին, արժանապատվությանը, բարի համբավին պատճառած վնասը փոխհատուցելու համար:

Ամեն մեկը պիտի պատասխանատու լինի իր արածի և ասածի համար:

Ակնկալում եմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարության, ինչպես նաև 1in.am կայքի գլխավոր խմբագիր և սեփականատեր Արման Բաբաջանյանի աջակցությունը՝ հայտնաբերելու այս անձին, նաև գործն ամբողջությամբ և անաչառ լուսաբանելու հարցում:

Արմեն Աշոտյան

Նույն շարքից