Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի առաջարկին

analitik.am

Բոլոր ուժերի մասնակցությամբ պետք է տեղի ունենա այդ բանավեճը, ինչի միայն ես և ինքը։ Այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տավուշում քարոզարշավ անցկացնող «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ առաջին համար Վիգեն Սարգսյանի առաջարկին:

Ավելի վաղ Վիգեն Սարգսյանն առաջարկել էր Փաշինյանին բանավեճ անցկանցել, որին կմասնակցեն միայն երկուսով:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում նոր ավանդույթ հիմնելու անհրաժեշտություն կա: Խոսքն ընտրություններին մասնակցող ուժերի առաջին համարների միջև բանավեճ անցկացնելու մասին է: Արդեն հայտնի է, որ բոլոր 10 ուժերի առաջին համարներն էլ տվել են իրենց համաձայնությունը, և բանավեճը կայանալու է:

Նույն շարքից