Իրավական Հասարակություն 

Առերևույթ կաշառք ստանալու դեպք «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում

analitik.am

ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շրջանավարտներից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից առերևույթ կաշառք ստանալու մասին:

Նախաքննության ընթացքում ուսումնական հաստատության շրջանավարտներից մեկը ցուցմունք  է տվել այն մասին, որ ուսանողական տարիներին դասախոսներից մեկին գումար է տվել ընթացիկ քննությունների ու ստուգարքների համար, իսկ ավարտական պետական քննությանը դրական գնահատական ստանալու համար իրենից գումար  է պահանջել և ստացել իրենց ֆակուլտետի դեկանը:

Դեպքի առթիվ ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար  որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն իրականացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նույն շարքից