Հասարակություն 

Կախակն գյուղի մոտ ձնահյուսի տակ մնացած քաղաքացուն դեռ չեն գտել. որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են

analitik.am

Նոյեմբերի 28-ին, ժամը 06:55-ին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնից երկու մարտական հաշվարկ (10 փրկարար) մեկնել են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու:

Ժամը 16:12-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք:

 

Նույն շարքից