Քաղաքականություն 

Արյան հետ կապված հանցագործությունները չենք ներելու․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Երկրում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ արյան հետ կապված հանցագործություններ և արյան հետ չկապված հանցագործություններ: Այս մասին Տավուշում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, իր մոտեցումն այնպիսին է, որ արյան հետ կապված հանցագործությունները որևէ պարագայում չի կարելի ներել. «Կա շատ պարզ սկզբունք, եթե մարդուն սպանել են, նրան այլևս չենք կարող վերադարձնել: Եթե նույնիսկ այդ մարդու հարազատները միլիոններ էլ տաս, նրան հնարավոր չէ վերադարձնել: Հասցված է անդառնալի վնաս, անվերականգնելի վնաս: Արյան հետ կապված հանցագործություններում չի կարող լինել կոմպրոմիս: Իսկ եթե գողացվել է փող, այդ փողը կարելի է վերադարձնել, եթե անհրաժեշտ է ՝ տոկոսներով, կրկնակի, և հանրությունը կարող է դա ձևակերպել որպես իր պահանջ»:

Նույն շարքից