ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից:
Նախագահի հրամանագրով, Արման Կիրակոսյանը հետ է կանչվել նաև Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն):
Հիշեցնեն, որ Արմեն Սարգսյանը մինչև ՀՀ նախագահը ընտրվելը զբաղեցնում էր