Քաղաքականություն 

Հայ ժողովրդի համար աղքատությունն ամոթ է․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ասում են` դե պարզ չէ՞, որ իրանք հաղթած են և այլն և այլն: Ոչ, պարզ չէ, քանի դեռ դուք չեք քվեարկել պարզ չէ, քանի դեռ չի պարզվել, որ ձեր մեծամասնությունը չի քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին պարզ չէ։ Այսօր՝ նոյեմբերի 28-ին Դիլիջանում քարոզարշավի շրջանակում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ անձամբ իրեն հարկավոր է յուրաքանչյուրի ձայնը․ «Խնդրում եմ չմտածեք, որ ինչ-որ ուրիշ մեկը կքվեարկի «Իմ Քայլը» դաշինքի օգտին, որովհետև մեզ հարկավոր է, ինձ անձամբ հարկավոր է ձեզանից յուրաքանչյուրի ձայնը։ Մեզ հարկավոր է, որ դուք մեզ օժտեք շատ ուժեղ մանդատով, մեզ ուղղակի մեծամասնություն հարկավոր չէ, հարկավոր է շատ պինդ, ժողովրդական, համաժողովրդական մեծամասնություն, որպեսզի մենք կարողանանք թալանվածը ետ բերել, բոլոր մարդկանց հավասարությունն օրենքի առաջ ապահովել, մեր զինված ուժերը հզորացնել, արմատախիլ անել կոռուպցիան,  իրականացնել տնտեսական հեղափոխություն»։

Փաշինյանը նշեց, որ իրենց խնդիրը սոցիալ-տնտեսական հեղափոխություն է․ «Մեր խնդիրն է աղքատությունը Հայաստանից արմատախիլ անել, որովհետև հայ ժողովրդի համար աղքատությունն ամոթ է, այդ ամոթը մենք մեր երեսից պետք է ջնջենք։ Եվ դա մենք պետք է անեննք իրար հետ։ Չի կարող ժողովուրդը դա անել առանց կառավարության, բայց կառավարությունը չի կարող դա անել առանց ժողովրդի։ Մենք մի ամբողջություն ենք, քանի որ նոր Հայաստանում չկա կառավարություն և ժողովուրդ, կառավարությունը և ժողովուրդը մի մարմին են, մեկ օրգան, որովհետև մենք ունենք նույն ցանկություններն ու երազանքները»։

Նույն շարքից