Միջազգային Քաղաքականություն 

Բերնի Սանդերսը կարող է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

analitik.am

ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ կարող է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին 2020 թ.-ին, եթե նա լինի այն «լավագույն թեկնածուն», որը կհաղթի երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե լինի որևէ մեկը, ով ինչ-ինչ պատճառներով կարող է ավելի լավ աշխատել այս ուղղությամբ, քան ես, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նա հաղթի»,-ասել է Սանդերսը «New York Magazine» ամսագրի հետ զրույցում՝ հավելելով, որ ինքը միլիարդատերերից մեկի տղան չէ, ում ծնողներն ասել են իրենց, որ նրանք կդառնան Միացյալ Նահանգների նախագահ․ «Ես առավոտյան չեմ արթնանում նախագահ լինելու ուժեղ ցանկությամբ»,-ավելացրել է սենատորը:

Հայտնի է, որ Սանդերսն ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվել է 2016 թ.-ին, սակայն պարտվել է։ Այդուհանդերձ, սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ Սանդերսն ավելի հայտնի էր, քան Դոնալդ Թրամփը:

Նույն շարքից