Քաղաքականություն 

Զինվորները ծնողներին ասել են, որ դա կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան, որտեղ կարող են հանդիպել նաև իրենց ծնողների և հարազատների հետ:

Զինվորները ծնողներին ասել են, որ դա կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ զինվորները կընտրեն «Իմ քայլը» դաշինքին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա համատարած բնույթ է կրում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից