Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանը կունենա առաջին կին նախագահը

analitik.am

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է «Վրացական երազանք» կուսակցության կողմից աջակցություն ստացած թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Այս մասին ընտրատեղամասերի 99,7 տոկոսի ձայների հաշվարկից հետո հայտնում է երկրի ԿԸՀ-ն:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տեղեկություններով, Զուրաբիշվիլիի օգտին քվեարկել է քաղաքացիների 59,56 տոկոսը, նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեի՝ 40,44:

Ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 56,23 տոկոսը:

Նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին դառնալու է Վրաստանի նորագույն պատմության առաջին կին նախագահը:

 

Նույն շարքից