Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Զգուշացրել են արդյո՞ք ուկրաինական նավերը ռուսական կողմին իրենց գործողությունների մասին. Դոնալդ Թրամփ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է փաստը, որ հանձնարարել է հաշվետվություն պատրաստել իր համար Կերչի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին տեղեկացնում է New York Post-ը:

«Հարցը հետևյալն է՝ զգուշացրել են արդյո՞ք ուկրաինական նավերը ռուսական կողմին իրենց գործողությունների մասին: Նրանք համակարգ ունեն ու դա աշխատել է»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ իրեն դուր չի եկել այդ միջադեպը, իսկ հիմա մանրամասն հաշվետվություն կստանան ու կհասկանան, թե ինչ է իրականում կատարվել:

ԱՄՆ-ը նախագահը նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին որոշումը կկայացնի վերոնշյալ փաստաթուղթը ստանալուց և ուսումնասիրելուց հետո:

Նույն շարքից