Գլխավոր Հասարակություն 

Հայկական կոնյակի մեծ սիրահար Ուինսթոն Չերչիլը. Երբ է Բրիտանիայի վարչապետն առաջին անգամ փորձել հայկական կոնյակը

analitik.am

ԽՍՀՄ-ից Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին կոնյակի առաջին խմբաքանակն ուղարկվել է 1941 թվականին: Այս մասին հայտնում է պատմական գիտությունների դոկտոր Սերգեյ Դեվյատովը:

Դեվյատովի խոսքերով, ընդունված է այն տեսակետը, թե Չերչիլն առաջին անգամ հայկական կոնյակը համտեսել է 1943 թվականին Թեհրանում տեղի ունեցած հայտնի եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև ԱՄՆ նախագահը, սակայն դա այդպես չէ, նա դա արել է 2 տարի ավելի շուտ՝ 1941-ին:

Պատմական գիտությունների դոկտորը նշել է, թե ամբողջ աշխարհին է հայտնի եղել, որ Չերչիլը կոնյակի մեծ սիրահար է: Հայտնի է նաև, որ խոսքը Շուստովի կոնյակի գործարանում արտադրված հայկական կոնյակի մասին է: Սակայն, հանուն արդարության, պետք է ասել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետին կոնյակ ուղարկվել է նաև Վրաստանից:

Նույն շարքից