Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի թիմի ներսում հակասությունները շարունակում են սրվել. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ներսում հակասությունները շարունակում են սրվել:

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը պաշտպանում է պատգամավորի թեկնածու Սիրաք Սարգսյանին, և քանի որ  ինքն է կուսակցության տարածքային կառույցի ղեկավարը, կուսակցության գրասենյակի վրա փակցված են միայն Սարգսյանի քարոզչական պաստառները, ինչը հարուցում է «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված մյուս թեկնածուների դժգոհությունը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն էլ պաշտպանում է Նարեկ Մկրտչյանին: Իսկ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն աշխատում է իր համար:

ՔՊ վերնախավի ներկայացուցիչներն էլ տարածքներում իրենց թեկնածուներն ունեն, սակայն նրանց աջակցելու հարցում ավելի զգուշավոր են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից