Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանը հայտնեց, թե ով է Հայաստանում տնտեսական հեղափոխության առաջնորդը

analitik.am

Իմ քայլը դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է քարոզարշավը: Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վարչապետի պաշտոնակատարը Գեղարքունիքի մարզում է և այս պահին հանդիպում է Ճամբարակի քաղաքացիների հետ:

Փաշինյանն իր խոսքը սկսեց պատմելով մի քաղաքացու մասին, ում հանդիպել է քարոզարշավի ժամանակ: Այդ քաղաքացին  վարչապետի պաշտոնակատարին հայտնել է, որ անասնապահությամբ է զբաղվում, տոկոսներ չունի, նորմալ ապրում են: Փաշինյանին հատկապես հետաքրքրել է այն փաստը, որ այդ քաղաքացին որևէ բողոք ու խնդրանք չունի: Ի վերջո նշյալ քաղաքացին մի խնդրանք է ունեցել: Նա ցանկացել է, որ Փաշինյանը շնորհակալություն հայտնի բանակում ծառայող իր որդուն բուժած բժիշկներին:

Վարչապետի պաշտոնակատարն ապա ասաց, որ այդ քաղաքացին հետո հայտնել է իր գաղտնիքը: Նա ասել է, որ մեծ ընտանիք են ու ամբողջ ընտանիքով նույն գործով են զբաղվում, միասին աշխատում են: Փաշինյանի խոսքերով, հիմա պետք է մենք ազգովի համախմբվենք մեկ նպատակի շուրջ. «Այս մարդը Հայաստանում տնտեսական հեղափոխության առաջնորդն է: Պատմությունը ցույց է տալիս՝ երբ մենք ընտանիքով, համայնքով, ազգով համախմբվում ենք և աշխատում մեկ նպատակի համար, մենք հաջողության ենք հասնում: Մեր նպատակն է պայմաններ ստեղծել, որպեսզի մեր քաղաքացին կարողանա աշխատել ու իր աշխատանքով լավ ապրել»:

Փաշինյանի խոսքերով, աղքատությունն ամոթ ու խարան է, որից մեր ժողովուրդը պետք է ազատվի ու կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ:

Նույն շարքից