Հասարակություն 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

analitik.am

Նոյեմբերի 28-ին, ժամը 14.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հրազդանի կիրճում բախվել է արգելապատնեշին ու շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 00.05-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 18.35-ին, Երևանի Ծ.Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԲՄՎ»-ի 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 23.10-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Բագրատունու փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. վարորդը և 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ճանապարհի 67-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտոց և բախվել հենասյանը. 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթափ գյուղում՝ Արտաշատի խճուղու և 7-րդ փողոցների խաչմերուկում, իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիդա»-ի 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Դարակերտ-Դաշտավան ճանապարհին իրար են բախվել «Նիսան Տիդա» և «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21140»-ի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էհիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Գավառ-Սևան ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնյա սյանը. վարորդը և 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ի սահմաներում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 112-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրյա քարերին. 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 20.35-ի սահմաններում, «ԳԱԶ-322173» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «ՎԱԶ-2103»-ի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Նույն շարքից