Հասարակություն 

Թուրք բժիշկը հայտնվել է բանտում՝ սոցցանցում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով. ermenihaber

analitik.am

Թուրքիայում հերթական քաղաքացին է կալանավորվել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։

Հաթայում որպես ընտանեկան բժիշկ աշխատող Չիչեք Ֆիդանբոյը մեղադրվել է սոցիալական ցանցում և հանրային վայրերում Էրդողանին հրապարակավ վիրավորելու մեջ։

Ոստիկանության կողմից ձերբակալված Ֆինդանբոյն ընդունել է, որ սոցցանցում կատարել է այդ բնույթի գրառումներ։

Ոստիկանության բաժանմունքում հարցաքննությունից հետո Ֆիդանբոյը տեղափոխվել է դատարան, որտեղ նրա նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել։

Թուրք բժիշկն այնուհետև տեղափոխվել է Հաթայի փակ ռեժիմի կալանավայր։

Աղբյուր`    diken.com.tr

 

Նույն շարքից