Հասարակություն 

Հաղթողները կճաշեն Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի ու Դավիթ Շահնազարյանի հետ. ՀՀԿ-ն մրցույթ է հայտարարում

analitik.am

Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը հայտարարել է «Եթե մտահոգ ես…» թեմատիկայով պաստառների մրցույթ, որի գլխավոր մրցանակը լինելու է ճաշ՝ ՀՀԿ համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների հետ։

«Սոցիալական ցանցերում տարածվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության «Եթե մտահոգ ես…» իմիջային քարոզարշավի բազմաթիվ նմանակումներ և կատակներ։

Մենք գնահատում ենք հումորը և հայտարարում մրցույթ հետևյալ անվանակարգերով.

Ամենակրեատիվ պաստառ
Ամենահումորային պաստառ
Ամենաազդեցիկ պաստառ (գնահատվելու է նախընտրական քարոզարշավի շրջանակներում շրջանառվող թեմաների լուսաբանումը)։

Մրցույթի երեք անվանակարգերում հաղթող մասնակիցները ընտրություններից հետո կհրավիրվեն ճաշի ՀՀԿ համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների հետ։

Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր պաստառները ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

Ծանուցում. ուղարկելով աշխատանքները՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մրցույթի կազմակերպիչներին օգտագործել դրանք քարոզչական և այլ նպատակներով», — ասված է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության տարածած հայտարարությունում։

 

Նույն շարքից