Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետականին պետք է գցել պատմության աղբանոցը. ԱԽ քարտուղարը մասնակցում է քարոզարշավին

analitik.am

Այս քարոզարշավի ընթացքում մի քաղաքական ուժ փորձում է ամբողջ քարոզարշավը կառուցել քաղաքացիների վախերի վրա: Վարդենիսում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի անդամ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքերով, այդ ուժը 10 տարի գաղջ մթնոլորտում կառավարելուց հետո եկել են այն եզրակացության, որ միայն վախերով կարելի է քաղաքացուն ստիպել ինչ-որ բան անել: Նրանք մնացել են հին Հայաստանում, և քաղաքացիները պետք է նրանց ուղարկեն պատմության աղբանոցը:

Անվտանգության մասով, ԱԽ քարտուղարն ասաց, որ երկրի անվտանգութունը գտնվում է շատ բարձր մակարդակում, ինչի հիմքերից մեկը երկրի վարչապետի նկատմամբ եղած վստահության բարձր մակարդակն է։

Գրիգորյանի խոսքերով, բարձր վստահություն կա նաև ՊՆ-ի, Ազգային անվտանգության և ոստիկանության հանդեպ, ինչը ևս շատ կարևոր է:

Նույն շարքից