Հասարակություն 

Արցախի ղեկավարների մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերը բավական տհաճ հետևանք կարող է ունենալ. Վիգեն Հակոբյան. Այսօր

analitik.am

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ճամբարակում քարոզարշավի ժամանակ Արցախի իշխանություններին կոչ արեց չխառնվել Հայաստանի խորհրդարանի ընտրություններին՝ նշելով, թե ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի։

«Սա բավական տհաճ հետևանք կարող է ունենալ, եթե խորանա և վերածվի համակարգային հակադրության, որովհետև կան որոշակի փոխհամաձայնություններ՝ քաղաքական գործընթացներին չխառնվելու», - լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե փոխադարձ մեղադրանքներն ի՞նչ հետևանք կարող են ունենալ։

Վիգեն Հակոբյանը, այդուամենայնիվ, չի կարծում, թե Արցախի ղեկավարությունը կամ զինվորականները կոշտ էին հակադարձել։

«Իրենք հակադարձեցին կոնկրետ երևույթին», - ասաց քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ չպետք է Հայաստանից այդպիսի կոշտ արձագանք լիներ, այն դեպքում, երբ Արցախում բավական ցավագին են ընդունում, երբ հարցը վերաբերում է իրենց երեխաների ծառայությանը։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից