Հասարակություն Տնտեսություն 

Կանայք տղամարդկանցից ավելի հարուստ կլինեն. Center for Economics and Business

analitik.am

Բրիտանական Center for Economics and Business (CEBR) գիտահետազոտական կենտրոնի տվյալներով՝ 2020 թվականին աշխարհում դոլարային միլիոնատերերի 53 տոկոսը կանայք կլինեն: Նման շրջադարձը նշանակալիորեն կանդրադառնա գործնական աշխարհում և սպառման ոլորտում կնոջ դերի վրա, գրում է inosmi.ru-ն՝ հղում անելով DUNYA-ին:

 

Այսօր աշխարհի ամենահարուստ կինը, ում անձնական կարողությունը գնահատվում է 30 միլիոն դոլար, համաշխարհային ճանաչում ունեցող L’Oreal կոսմետիկ ընկերության խոշոր բաժնետեր Լիլիան Բետանկուրն է:

 

Երկրորդ տեղում է ամերիկուհի Քրիսթի Ուոլթոնը (28,2 միլիարդ դոլար)՝ Wal-Mart-ի հիմնադիր Սեմ Ուոլթոնի հարսը:

Այսօրվա դրությամբ՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց միայն 10 տոկոսն են կանայք: Բնականաբար, տարբեր երկրներում այս ցուցանիշը զգալիորեն տարբերվում է:

 

Spear’s Magazine-ի և WealthInsight խորհրդատվական ընկերության հրապարակած զեկույցի համաձայն՝ միլիոնատեր կանանց ամենաբարձր ցուցանիշով երկիրը Պորտուգալիան է (23%): Երկրորդ տեղում է Ֆիլիպինները (21,01%), այնուհետ Պերուն (18,3%), Հոնկոնգը (18%), իսկ հինգերորդ տեղում է Թուրքիան (17,4%):

 

Forbes-ի համաձայն՝ այսօր աշխարհի ամենահարուստ 29 մարդուց միայն 5-ը, այսինքն՝ 17 տոկոսն է կին:

Նույն շարքից