Հասարակություն 

Ոտիդ տակի փոշին ըլեմ. տարեց կինը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալուց հետո արժանացավ մի տարեց կնոջ օրհնանքին:

Այն բանից հետո, երբ Փաշինյանն ավարտեց խոսքը, նշված կինը, դիմելով վարչապետի պաշտոնակատարին ասաց՝ ոտիդ տակի փոշին ըլեմ, դու ազգի հերոս ես, մեր գլխի վրա տեղ ունես:

Փաշինյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց և հիշեցրեց, որ ընտրություններում քաղաքացիներն ընտրում են ոչ միայն խորհրդարան, այլ նաև վարչապետի՝ կոչ անելով ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին:

Նույն շարքից