Հասարակություն 

Զինված հարձակում՝ Արմավիրի մարզում. ընտանիքի անդամները վնասազերծել են հանցագործներից մեկին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ դիմակավորված և հրազենով զինված, ցանկապատի վրայից փորձել են մուտք գործել Զարթոնք գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տանտերերը, նկատելով, դիմադրություն են ցույց տվել, որոնցից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսին տանտերերը բռնել են։

Նշված վայր են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի, Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆրանգյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում ոստիկանները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Մեծամորի ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Ազիզյանին։

Պարզվել է, որ վերջինս ինքնությունը չպարզած անձի հետ փորձել են ավազակային հարձակում կատարել, որոնց դիմադրություն են ցույց տվել Զարթոնք գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Մարինե Աբովյանը, նրա հայրը՝ 79-ամյա Ռաֆիկ Աբովյանն ու մայրը՝ 71-ամյա Զոյա Խուրշուդյանը։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից