Հասարակություն 

Հանրապետականը նույնիսկ կոֆեի աղացից չունի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը շարունակում է Մարտունիում:

Հավաքված քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը թևակոխում է տնտեսական հեղափոխութայն փուլ՝ հույս հայտնելով, որ մարտունեցիները մասնակից կլինեն դրան: Փաշինյանը կոչ արեց արտերկիր մեկնած մարտունեցիներին ոչ միայն գեղեցիկ տներ կառուցել հայրենիքում, այլ նաև ներդրումներ անել, գործարաններ կառուցել: «Իմ քայլը» դաշինքի առաջին համարը հայտարարեց, որ Հայաստանում աղքատությունը պետք է արմատախիլ արվի, այն ամոթ է մեր երկրի համար՝ վստահեցնելով, որ ներդրումները պաշտպանված են լինելու:

Փաշինյանը խոսեց նաև աղբի խնդրի մասին՝ հայտարարելով, որ աղբի վերամշակման հարցը պետք է լուծվի, ներդրողներ պետք է բերել Հայաստան: Նա բոլորին խնդրեց ուշադիր լինել շրջակա  միջավայրի նկատմամբ, աղբը չգցել գետնին:

Ինչ վերաբերում է նրան, որ որոշ հայտարարություներով ջուր է լցվում Հանրապետականի ջրաղացին, Փաշինյանը նշեց՝ Հանրապետականը ջրաղաց պետք է ունենա, որ մի հատ էլ ջուր լցվի. «Հանրապետականը նույնիսկ կոֆեի աղաց չունի, էն սև բիբարը, որ աղում են, նույնիսկ էտ աղացից չունի»:

Նույն շարքից