Իրավական Հասարակություն 

Դատարանում ներկայացվել է Քոչարյանի փաստաբանների բողոքը

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության մասով դատական նիստում ընդմիջում է հայտարարվել:

Քիչ առաջ երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է են ինչպես իր, այնպես էլ Քոչարյանի փաստաբաններից մյուս երեքի ներկայացրած բողոքները, որոնք Վերաքննիչը բեկանել էր, սակայն Վճռաբեկ դատարանի որոշմամբ կրկին վերադարձվել են Վերաքննիչ քրեական դատարան: Առայժմ ներկայացվել է միայն երեք փաստաբանների բողոքը, իսկ Ալումյանի բողոքը ներկայացվելու է ընդմիջումից հետո:

Ինչ վերաբերում է միջնորդություններին, որոնք Քոչարյանի փաստաբանները պատրաստվում են ներկայացնել, Ալումյանն ասաց, որ դատարանի հաստատած կարգի համաձայն, նախ բողոքներն են ներկայացվելու, լինելու են դատախազների առարկությունները, որից հետո կներկայացվեն միջնորդությունները:

Ալումյանը հայտնեց նաև, որ նիստին մասնակցում է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը. «Առայժմ դատախազական կողմը բան չի ներկայացնում, ուղղակի ուշադրությամբ լսում են փաստաբաններին»:

Նույն շարքից