ՔՊ ցուցակը կազմված է մի քանի շերտերից, որոնց մեջ կան արժանի մարդիկ (գոնե մինչ այս պահը): Նրանց հարցեր ունեմ ուղղելու, ակնկալելով ստանալ պատասխաններ.
- իրավապաշտպաններին ու ՀԿ ներկայացուցիչներին տրվող հարցը հետևյալն է. կարծիք հայտնեք ընտրական գործընթացի խախտման (ինչպիսին են քարոզարշավի ժամկետից շուտ սկսելը), վարչական ռեսուրսի համատարած չարաշահման (նաև ինչու համար են գործարարները տարօրինակ կերպով առատաձեռն դարձել), վարչապետի շուրթերով լսվող ատելության քարոզների վերաբերյալ և այլն, և այլն, և այլն,
- Արցախի պատերազմի մասնակիցներից ակնկալում եմ լսել պատերազմական վիճակում գտնվող Արցախի ղեկավարության հասցեին հնչող կեղծ մեղադրանքների մասին մեկնաբանություններ (անկեղծ ասած այդ ղեկավարությունն աչքներիս լույսը չեն, բայց նրանք պատերազմող երկրի կայունությունն ապահովողներն են), ինչ խնդիր եք դրանով լուծում,
- ՔՊ-ին միացած ջահելությունից ակնկալում եմ ստանալ մեկնաբանություններ իշխանափոխության ժամանակ տրված խոստումների չկատարման մասին,
- սիրո և հանդուրժողականության մասին խոստումներին հումորով եմ վերաբերվել, բայց շատ մարդիկ դա լուրջ են ընդունել, նրանց համար մեկնաբանեք ձեր համատարած ատելության խոսքի քաղաքական տեխնոլոգիակի նպատակների մասին:
Հ.Գ. Հարգելի ՔՊ թեկնածուներ, հիշեք, որ որոշ ժամանակ հետո դուք կարող եք փողոցներով քայլելու խնդիր ունենալ, այսօրվանից մտածեք դրա մասին:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան