Հայաստան Քաղաքական 

Տակը բան չկա. Էդմոն Մարուքյանը՝ Սփյուռքի նախարարության մասին

Սփյուռքի հետ պետք է հատուկ աշխատանք տանել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, քարոզարշավի շրջանակներում հայտարարեց Լուսավոր Հայաստան կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքերով, եթե կա Սփյուռքի նախարարություն, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը սփյուռքի հետ լավ աշխատում է. «Ես կարծում եմ, որ Սփյուռքի նախարարությունը կարող էր լինել ԱԳՆ-ի մի հատ կոմիտե, բայց լավ աշխատեր, արդյունք ցույց տար, մենք սփյուռքի հետ համագործակցեինք»:

ԼՀԿ նախագահը կարծում է, որ դրա փոխարեն ստեղծվել է մի ֆեյք կառույց՝ կեղծ ցույց տալով, թե այնքան է կարևորվում սփյուռքը, որ նախարարություն է ստեղծվել. «Բայց տակը բան չկա: Հայաստանում անընդհատ իմիտացիաներ են արվել: Իրական գործի փոխարեն ինչ-որ գործողություններ են կատարվել, որոնք արդյունք չեն տվել»:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, Մարուքյանի պնդմամբ, հենց իր ղեկավարած ուժն է ամենաարժանին երկորդ ուժը լինելուն, իրենք ունեն պատրաստված ու հաջողակ մարդիկ, որոնք կարող են արդարացնել քաղաքացիների հույսերը:

Նույն շարքից