Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Ընտրակաշառքին եկել են փոխարինելու սին խոստումները. Վարդուհի Դավթյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է ՀՀԿ կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Վարդուհի Դավթյանը:

Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի մեկնարկը:

Աննախադեպ՝ անցյալի չարաշահումների գերակատար աստիճան, այսպես ասեմ, հեղափոխության ալիքը հասավ իր պիկին, որովհետև քաղաքացիների մի մասն իր դժգոհությունը հայտնեց իշխանություններին: Դժգոհությունները նաև ընտրություններին էին վերաբերվում, երբ իշխանությունն օգտագործում է իր ձեռքի տակ եղած վարչական ռեսուրսը՝ քարոզարշավներին ներգրավվելու, ընտրակաշառք բաժանելու խնդրի դեմ: Հիմա ոչինչ չի փոխվել, ավելին՝ ավելացել է վախի մթնոլորտը, իսկ ընտրակաշառքին եկել են փոխարինելու սին խոստումները:

Տպավորություն է, որ այս անգամ էլ ծրագրային ու բովանդակային քննարկումներ չեն լինում, իսկ ՀՀԿ-ՔՊ հրաձգությունը շարունակվում է: Ինչո՞ւ:

Դրական եմ գնահատում ՀՀԿ և ՀՅԴ քարոզարշավները, որովհետև կոռեկտ բնույթ են կրում, և ունեն ծրագիր: Բավականին երկար 7 ամիսները երևի բավարար չեղան հեղափոխություն արած ուժի կողմից տրված  խոստումներն իրականություն դարձնելու համար, իսկ ՀՀԿ -ն արձագանքում է անհեռանկարային պետական կառավարմանը և իր արածը ջուրը գցելուն, ներքին քաղաքականության գահավիժմանը, բանակի և եկեղեցու արժեզրկմանը:

Կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են թաղել ՀՀԿ-ին: Ինչո՞ւ են ՀՀԿ-ին այդքան ատում:

Իրականում դա մեկ ուժ է, իսկ ինչո՞ւ, կարծում եմ՝ վախն է պատճառը: Նպատակը մեկն է՝ կադրերին իր կողմ քաշելը, որովհետև չկա քաղաքական ուժ, որն ունի ՀՀԿ-ի կադրերի նման կադրեր:

 ՀՀԿ-ն պնդում է, որ դեկտեմբերի 9-ին անակնկալ է լինելու Փաշինյանի համար…ի՞նչ անակնկալի մասին է խոսքը:

Թող դա անակնկալ մնա, չեմ կարող գուշակել մարդկանց հոգեվիճակը, կապրենք կտեսնենք, մանավանդ, որ շատ պետք չի դրա համար սպասել:

Իսկ եթե ՀՀԿ-ն չանցնի խորհրդարան, ըստ Ձեզ, ի՞նչ է լինելու:

Շարունակելու է իր գործունեությունը, մանավանդ, որ բավականին շատ մարդ է անդամագրվել մայիսից հետո:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից