Նոյեմբերի 30-ին, «Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավը կշարունակի Կոտայքի մարզում: Այս մասին վերջինս հայտնում է ֆեյսբուքյան իր էջում:
«Վաղը ՀՀ Կոտայքի մարզ ենք այցելում:
Ստորեւ ներկայացնում եմ ժամանակացույցը:
Ժամը 11.00 – ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ:
Ժամը 12.30 – ք. Չարենցավան, շատրվանների հրապարակ:
Ժամը 14.00 – ք. Եղվարդ, համայնքապետարանի դիմացի հրապարակ:
Ժամը 15.30 – ք. Նոր Հաճն, մշակույթի տան դիմացի հրապարակ:
Ժամը 17.00 - ք. Աբովյան, համայնքապետարանի դիմացի հրապարակ»: