Հասարակություն գլխավոր 

Ես հայ եմ և դա քննարկման առարկա չէ. Նիկոլյա Ազնավուր

Շառլ Ազնավուրի որդին, ում մայրը շվեդուհի է, կարծում է, որ Հայաստանում իրեն շատ հաճախ չեն ընդունում որպես հայի և ինքը ստիպված է լինում ապացուցել դա: Այս մասին Նիկոլյա Ազնավուրը խոսել է Ռուսարմինֆոյի հետ էքսկլյուզիվ հարցազրույցի ժամանակ:

«Ես հայ եմ և դա քննարկման առարկա չէ: Հնարավոր է, որ ես հայի արտաքին չունեմ, սակայն ֆրանսերենում մի արտահայտություն կա «Հագուստը, որը դու կրում ես, չի դարձնում քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս»: Դա իրոք այդպես է»-,-ասել է Ազնավուրը:

Նիկոլյան նաև խոստովանել է, որ Հայաստանում, երբ այցելում է շուկաներ, որտեղ սիրում է լինել, իր հետ խոսում են ռուսերեն, ինչին ինքը պատասխանում է գլխի շարժումով և հայերեն խնդրանքով չխոսել իր հետ ռուսերեն:

 

Նույն շարքից