«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը երեկ հայտարարել է, որ իրենց համամասնական ցուցակի ներկայացուցիչներն ինքնաբացարկ են ներկայացնում վախի ազդեցության տակ:
Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ թեկնածուների մեծ մասն այդ ցուցակում է հայտնվել վախի ազդեցության տակ:
ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում պնդում են, որ կուսակցության վերնախավը ստիպել է իրենց լինել ցուցակում, այլապես սպառնալով բացահայտել նրանց գործունեության ոչ ցանկալի դրվագներ:
Իսկ դուրս եկողներն այս ընթացքում հասկացել են, որ իրենք նույնիսկ 10 ձայն չեն ստանալու, և որոշել են խուսափել ավելորդ խայտառակությունից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում