«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական աղբյուրի փոխանցմամբ՝ այս օրերին Հայաստանում են ռուսական էմիսարներ՝ եկել են իրավիճակը հասկանալու:
ՌԴ-ում մտահոգված են, որ հաջորդ ԱԺ-ում գերիշխելու են արևմտամետ և սորոսական ուժերը, նախ, իհարկե, «Սասնա Ծռերը», ապա՝ եվրոպական կողմնորոշում ունեցողները:
Մոսկվան իրեն նետված ձեռնոց է դիտարկում մի քանի անձանց, որոնք առանցքային սորոսականի համբավ ունեն և հայտնվել են ՔՊ ցուցակում: Լուրջ վերապահում ունեն այնպիսի գործիչների նկատմամբ, ինչպիսիք են Դավիթ Սանասարյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը (Putin go Fuck yourself շարժման նախաձեռնող), վիրավորված են սորոսական համարվող գործիչների՝ Հովհաննես Հովհաննիսյանի ու Սոս Ավետիսյանի ներկայությունից (վերջինիս երաշխավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը): Ռուսները ճշտել են, որ Ավետիսյանը 1-2 ամիս առաջ է «դուրս եկել» «Սորոս»-ի ազդեցությունից՝ ԱԺ մտնելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում