Հայաստան Քաղաքական 

Ով գալիս է՝ ասում, որ աղետի գոտու համար բան է անելու, սուտ է ասում. Արամ Սարգսյան

«ՄԵՆՔ» դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանը Սպիտակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոսել է աղետի գոտու վերականգնման մասին՝ հայտարարելով, թե հիմա քաղաքացիները կարող են բողոքել, թե որևէ ուժի ծրագրում այդ մասին որևէ բան չկա գրված, սակայն ինքը կարող է հարցին այլ կողմից նայել:

Սարգսյանի խոսքերով, նախկին ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի ծրագրում աղետի գոտու մասին խոսվում էր, այդ կուսակցության թեկնածուն էլ լավ ձայներ ստացավ: «ՄԵՆՔ»-ի ներկայացուցչի կարծիքով գրածն ու ասածը հեչ են, ով գալիս է՝ ասում, որ աղետի գոտու համար բան է անելու, սուտ է ասում, որովհետև միայն աղետի գոտու համար անելով չէ. «Երկիրը պետք է երկիր դառնա, պետությունը հարստանա, աշխատատեղեր պետք է լինեն, մարդիկ պետք է աշխատեն, հարստանան, լրացուցիչ գումար մտնի բյուջե, որ երկիրը գումար ունենա, որ վարչապետն էլ շենք սարքի ու գնա հանգիստ խղճով քնի: Նախկինները մտածում էին երկիրը թալանելու մասին, իսկ նորերը նոր են եկել, նոր մարզպետներ են, գյուղապետեր, ջահել երեխեք, մինչև սովորեն: Ասում են սերնդափոխություն է, նորերը կգան»:

ԱԺ պատգամավորի թեկնածուն պնդում է, որ իրենք տարբերվում են բոլորից, քանի որ իրենց կարծիքով, հարցի լուծման հիմնական միջոցը բնական ռեսուրսներն օգտագործելու մեջ է. «Մեր պղինձը պետք է պղինձ դառնա, ոչ թե հանքանյութ դառնա ու գնա դուրս»:

Նույն շարքից