Քաղաքական Միջազգային գլխավոր 

Թրամփը չեղյալ համարեց Պուտինի և Էրդողանի հետ հանդիպումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է համարել Թուրքիայի և Հարավային Կորեայի նախագահների հետ բանակցությունները, որոնք պետք է կայանային Ագենտինայում G20-ի գագաթաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Թրամփն ամեն դեպքում շփվելու է այդ երկրների ղեկավարների հետ, սակայն դա անելու է ոչ պաշտոնական ֆորմատով:

Նման որոշման պատճառների մասին որևէ բան չի հայտնվում:

Վերոնշյալ որոշումից զատ Թրամփը կայացրել է ոչ պակաս կարևոր, եթե ոչ ավելի կարևոր որոշում՝ չեղյալ համարելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Դա ԱՄՆ նախագահն արել է այն բանից հետո, երբ հաշվետվություն է ստացել Կերչի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և խորհրդակցություներ է ունեցել իր թիմակիցների հետ: Մասնավորապես Թրամփը հարցի մասին խոսել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի հետ։

Նույն շարքից