Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ Սենատը միաձայն ագրեսոր ճանաչեց Ռուսաստանին

ԱՄՆ սենատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ռուսաստանի գործողություններն Ուկրանիայի նկատմամբ: Այս մասին հայտնում է Hill-ը: Խոսքը վերաբերում է Կերչի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին: Ռուսաստանի գործողությունները որակվել են որպես սադրիչ:

Համապատասխան փաստաթուղթը ներկայացրել են հանրապետական Ռոն Ջոնսը և դեմոկրատ Քրիս Մերֆին: Սենատը միաձայն որոշում է կայացրել:

Ջոնսն իր գոհունակություն է հայտնել, որ Սենատը հաստատել է իր պատրաստակամությունն ուկրաինական ժողովրդին օգնելու, երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում: Մերֆին իր հերթին նշել է, թե բանաձևով Սենատը հստակ հասկացնել է տվել, որ չի պատրաստվում համակերպվել Ազովի ծովում Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի հետ:

Ռուսական կողմի պնդմամբ, նոյեմբերի 25-ին, ուկրաինական երեք ռազմական նավ հատել են ռուս-ուկրաինական սահմանը և, վտանգավոր գործողություներ կատարելով, շարժվել դեպի Ղրիմ, ինչից հետո որոշում է կայացվել կալանավորել դրանք և դրանց անձնակազմերը:

Ուկրաինայում 30 օրով ռազմական դրություն է հայտարարվել:

 

Նույն շարքից